Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Շնորհավոր օրհնված ծնունդդ լուսավոր ՄԱՐԴ

Շնորհավոր օրհնված ծնունդդ լուսավոր ՄԱՐԴ
10.04.2024 | 19:10

Ո՞վ է ասում` անփոխարինելի մարդիկ չկան... կա՛ն:
Արտակ Մովսիսյան տեսակն անփոխարինելի է, և նրանց թողած բացը, երբեք ոչ ոք չի լրացնում։
Այսօր անփոխարինելի հայագետի, անփոխարինելի մարդու, անփոխարինելի ՈՒՍՈՒՑՉԻ, անփոխարինելի ավագ ընկերոջ` Արտակ Մովսիսյանի ծննդյան օրն է ու թեև նա ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց մեր կյանքում միշտ ներկա է։
Ես գիտեմ դու հիմա մեզ տեսնում ես ու ինձ համար կյանքի ուղենիշ դարձած խոսքերդ շշնջում «գիշերները լուսաբացից առաջ ամենամութն են լինում»- մեր լուսաբացը դեռ կգա ու Արտակ Մովսիսյանի պատկերացումների Հայաստանը հաստատ իրականություն կդառնա, որովհետև «քաջերի սերունդները քաջերն են հենց», իսկ խորենացիների սերունդները Արտակ Մովսիսյանները։
Շնորհավոր օրհնված ծնունդդ լուսավոր ՄԱՐԴ

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2989

Մեկնաբանություններ